Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Թոզ» են փչում

«Թոզ» են փչում
13.11.2017 | 20:00

Երեկ վերջապես հայտարարվեց Կարեն Կարապետյանի վարչապետության մեկ տարվա ընթացքում անընդհատ թմբկահարվող ներդրումների մասին: Սակայն այդ տնտեսական «բեկումնային» իրադարձությանը ներկա չէր վարչապետը: Սա քաղաքական տարաբնույթ մեկնաբանությունների առիթ է տալիս: Փոխարենը և՛ «Ռիո» առևտրային կենտրոնի բացմանը, և՛ ներդրողների ակումբի միջոցառմանը ներկա էր Սերժ Սարգսյանը: Սրանք զուտ տնտեսական միջոցառումներ են, և վարչապետի ներկա չլինելը խիստ տարօրինակ էր: Այդուհանդերձ, վերադառնալով ներդրումներին, փաստենք, որ «Տաշիր» ընկերությունը Հայաստանի ներդրողների ակումբի և մի շարք միջազգային կազմակերպությունների հետ մտադիր է ավելի քան 1 միլիարդ դոլարի ներդրում անել Հայաստանի էներգետիկ ոլորտում: Մասնավորապես, 900 մլն դոլար ներդրվելու է ՀԷՑ-ի արդիականացման, 200 մլն դոլար՝ «Շնող» հէկի կառուցման համար: Այս ամենի արդյունքում 2,5 հազար նոր աշխատատեղ կբացվի: Հետաքրքիր թվեր է ստացվում: «Ռիո» մոլում 40 մլն ԱՄՆ դոլարի ներդրում է արվել, որն ապահովելու է շուրջ 500 նոր աշխատատեղ:


Ի՞նչ է ստացվում. 1 միլիարդ դոլարի ներդրման արդյունքում բացվելու է 2,5 հազար նոր աշխատատեղ, իսկ 40 մլն ԱՄՆ դոլարի դեպքում`500: Այսինքն, 1 միլիարդը, ինչպես տնտեսական բառապաշարով են ասում, ամենևին էլ մուլտիպլիկացիոն զարգացում չի ենթադրում: Ընդամենը էլցանցերը գնած Կարապետյանը սեփական բիզնեսում ներդրում է անում` շահույթ հետապնդելու ակնկալիքով: Հիմա որքանո՞վ է արդարացի սա համարել ներդրումային խոշոր ծրագիր, տնտեսության զարգացման խթան և իրավիճակի շտկման մեծ ազդակ: Ոչ ոք չի հերքում, որ այդ գումարները տնտեսության մեջ որոշակի ազդեցություն չեն ունենա, բայց փաստն այն է, որ այդ 1 միլիարդի ներդրման ամենակարևոր բաղադրիչը` աշխատատեղերը, չնչին տոկոսով է ապահովվում, այսինքն` աշխատատեղերի ստեղծումը միջին հաշվով չորս անգամ պակաս է լինում: Ստացվում է, որ պետության ղեկավարների լիարժեք հովանավորումը վայելող մեծահարուստը սեփական բիզնեսն է զարգացնում, և դա իշխանությունը համարում է իր տասնամյակի փառավոր ձեռքբերումը: Իսկ հասարակությունն էլ չգիտես ինչու ոչ մի շոշափելի տարբերություն չի զգում երկրում մեկ, թե տասնմեկ միլիարդի ներդրում եղավ: Սակայն շատ լավ զգում է, թե ինչպես իր եկամուտը հազար դրամով չի ավելանում, բայց խանութում գները ժամ առ ժամ են բարձրանում: Շատ «անզգամ» ժողովուրդ դուրս եկանք:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2683

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ